close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում

Մամուլի տեսություն

15 Օգոստոսի 2020, 10:11
 «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում

«Երեկ «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից մեկը՝ Մանե Թանդիլյանը, հայտարարեց մանդատը վայր դնելու և ԼՀԿ խորհուրդը լքելու մասին։ Անմիջապես կասկածներ ծնվեցին, որ իշխանության մատը խառն է և ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ «Լուսավորի» դեպքում, ընդդիմությունը քանդելու գործընթաց է գնում։

Մանավանդ Մանե Թանդիլյանը մի կողմից կուսակցության առաջատար դեմքերից է, մյուս կողմից՝ եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, իսկ դուրս գալուց հետո էլ շատ պասիվ կեցվածք է որդեգրել, գրեթե չմասնակցելով ԼՀԿ-«Իմ քայլը» թեժ մարտերին։

Սակայն «Լուսավորից» մեզ հավաստիացրեցին, որ պատճառը, ինչպես և նշել էր Թանդիլյանը, առողջական է՝ նա երկարատև բուժման կարիք ունի և նեղվում էր, որ չի կարողանում ակտիվ պատգամավորի դերակատարում ունենալ։

Ավելին` մեր աղբյուրներն ասացին, որ նա տևական ժամանակ է` գտնվում է արտերկրում՝ Ավստրալիայում է, այնտեղ է բուժվում և այս կորոնավիրուսի պայմաններում էլ վերադառնալու խնդիրներ կան, ուստի որոշել է դուրս գալ ակտիվ քաղաքականությունից և զբաղվել իր առողջական խնդիրներով։

Իսկ մանդատից և ԼՀԿ խորհրդի անդամությունից հրաժարվում է, որ իր փոխարեն ինչ որ մեկն առաջ գա և ավելի ակտիվ աշխատի»,-գրում է թերթը։

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica