close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

Հասարակություն

14 Օգոստոսի 2020, 23:45
 ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

ԱՀ  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ընկերակցությամբ այսօր՝ օգոստոսի 14-ին, ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միության  ներկայացուցիչներին։

ԱԺ նախագահը կարևորելով   ՀՅԴ ներդրումը Արցախի պետականաշինության ու միջազգային ճանաչման  գործում, միաժամանակ նշել է, որ  ՀՅԴ երիտասարդական միությունը ևս   գործուն մասնակցությունն ու  դերակատարություն ունի  հանրապետության  հասարակական կյանքին ու ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպմանը։ 

ԱԺ նախագահի հաղորդմամբ՝   առաջիկայում՝ մինչև տարեվերջ, նախատեսում են վերստին ձևավորել Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարան։  Ապագա երիտխորհրդարանի պատգամավորների թիվը համապատասխանելու է 2020 թվականի Արցախի համապետական ընտրությունների արդյունքում ձևավորված  7-րդ գումարման Ազգային ժողովի թվակազմին։ 

Իր խոսքում․  ՀՅԴ  խմբակցության ղեկավար Ա․ Մոսիյանը համոզմունք հայտնեց, որ երիտասարդական խորհրդարանը նոր բովանդակություն է հաղորդելու ԱԺ գործունեությանը և օրենսդրական նախագծերի հանրային քննարկումների տարբերակ է հանդիսանալու։ Այնուհետև ԱԺ նախագահը և  ՀՅԴ երիտասարդական միության  ներկայացուցիչները հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել են ապագա երիտասարդական խորհրդարանի  կառուցվածքին ու գործառույթներին, ՀՅԴ  աշխարհասփյուռ կառույցների հետ համագործակցության հնարավորություններին, կրթական համակարգում կատարված փոփոխություններին և կրթամշակութային ու երիտասարդական մի շարք խնդիրների վերաբերող հարցերի։

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica