close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը պետք է ի լուր ամբողջ աշխարհի բացառեր հայկական ուժերի կողմից նման գործողությունների կատարումը. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

14 Օգոստոսի 2020, 21:44
 Վարչապետը պետք է ի լուր ամբողջ աշխարհի բացառեր հայկական ուժերի կողմից նման գործողությունների կատարումը. Էդմոն Մարուքյան

Անհասկանալի է՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի կցկտուր պատասխանը հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրին, երբ վերջինս ուղղակիրորեն մեղադրեց մեզ Արցախում 1980 եւ 1990֊ականներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ եւ պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ առաջարկելով Վարչապետին ներողություն խնդրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայկական ուժերը երբեք որեւէ գործողությունում պատերազմական հանցագործություն թույլ չեն տվել։

Անհասկանալի է՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի կցկտուր պատասխանը հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրին, երբ վերջինս ուղղակիրորեն մեղադրեց մեզ Արցախում 1980 եւ 1990֊ականներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ եւ պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ առաջարկելով Վարչապետին ներողություն խնդրել։

Վարչապետը ոչ միայն պետք է հստակ արձագանքեր ու ի լուր ամբողջ աշխարհի բացառեր հայկական ուժերի կողմից նման գործողությունների կատարումը, այլ նաեւ հիշեցներ ադրբեջանական ուժերի կողմից Արցախյան պատերազմի սկզբում եւ ընթացքում, ինչպես նաեւ բոլորովին վերջերս 2016 թվականին քաղաքակիթ աշխարհի աչքի առաջ Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գլխատումների, խոշտանգված դիակների, աշխարհում ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից հայ խաղաղ բնակչյության նկատմամբ իրականացված վայրագությունների, քաղաքացիական անձանց եւ տարեցների սպանությունների, Գուրգեն Մարգարյանի գլխատման եւ հերոսացման դեպքը։

Այս ամենի մասին մենք պետք է անդադար եւ բոլոր հարթակներում բարձրաձայնենք, բաց չթողնենք ոչ մի հնարավորություն եւ չկարկամենք, երբ մեզ մեղադրում են ինչ֊որ իրավախախտում թույլ տալու մեջ։

Այլապես, երբ ամբողջ աշխարհով մեծ դիտում ունեցող հաղորդման շրջանակներում պատերազմական հանցագործություն կատարածին դարձնում են զոհ, կարծես՝ փորձում են մաքրել նրա վրայից պատասխանատվության հետեւանքները՝ այն տարածելով իր բնօրրանի համար պայքարողների վրա։

Պետք է այս հարցում հստակ լինել ու հստակ պատասխանել՝ Ադրբեջանի գործող իշխանությանը հավասարեցնելով իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ոճի պատերազմներ վարող պետության մակարդակին»։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica