Պենտագոնը Ֆրանսիային և Թուրքիային կոչ է արել թուլացնել լարվածությունը
Աշխարհ

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պահանջել է Արևելյան Միջերկրականում թուլացնել լարվածությունը և կոչ արել Ֆրանսիային ու Թուրքիային «լուծում գտնել՝ կարգավորելու լարվածությունը»։
Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆֆմանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են և ԱՄՆ ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում նվազի լարվածությունը։
Նշենք, որ Ֆրանսիան, ի պատասխան Էրդողանի՝ հորատող նավը Միջերկրական ուղարկելու մասին հայտարարության, հայտարարել էր տարածաշրջանում ռազմական ներկայությունը բարձրացնելու մասին՝ ուղարկելով ռազմանավ և կործանիչներ։