close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն գաղտնի պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ. 2 տարի է դադարեցվել է զենքի վաճառքը

Աշխարհ

14 Օգոստոսի 2020, 12:27
 ԱՄՆ-ն գաղտնի պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ. 2 տարի է դադարեցվել է  զենքի վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսի 4 պաշտոնյաներ նշել են, որ ԱՄՆ-ն Անկարայի՝ Ս-400 ԶՀԿ-ների գնման պատճառով 2 տարով դադարեցրել է զնեքի վաճառքը. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։

Նմանատիպ տեղեկություն տարածվել է ամերիկյան հեղինակավոր Defensnews լրատվամիջոցի կողմից։

Նշվում է, որ կոնգրեսի 4 անդամներ, որոնց ստորագրությունն անհրաժեշտ էր զենքի վաճառքն իրականացնելու համար, հրաժարվել են ստորագրել Թուրքիայի կողմից ռուսական զինատեսակ գնելու պատճառով։

«Էրդողանի կողմից Ս-400-ների գնումը մեր հետ հարաբերությունների վրա բավականաչափ ազդել է։ Պուտինի շահերին նպաստող այս առևտուրը սպառնում է ՆԱՏՕ-յի դաշնակցային ամբողջականությանը», - նշել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը։

Նշվում է, որ 2018 թվականից ցօրս Ռիշը և Ներկայացուցիչների պալատի պաշտոնակից Էլիոթ Էնգելը հրաժարվում են ստորագրել։

Հունվարի 27-ի աստղագուշակ
27 Հունվարի 2021, 09:53 Հունվարի 27-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica