Կապի վարժանքներ 5-րդ զորամիավորումում
Հասարակություն

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները, մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են դաշտային ելքով ուսումնական վարժանքներ։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ,իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: