close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչեւ 2020 թվականի վերջը Ինդոնեզիան զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի

Աշխարհ

13 Օգոստոսի 2020, 17:40
 Մինչեւ 2020 թվականի վերջը Ինդոնեզիան զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի

Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար չեն բացի սահմաններն առնվազն մինչեւ այս տարվա վերջը: Օգոստոսի 13-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կայացած առցանց խորհրդակցության ժամանակ։ 

«Կառավարությունը որոշում Է ընդունել շեշտը դնել ներքին զբոսաշրջության զարգացման վրա՝ տնտեսության այդ հատվածի վերականգնման համար»,- ասել Է Լուհութը: Նրա խոսքով՝ «իշխանությունները մտադիր են հասնել այն բանին, որպեսզի ներքին զբոսաշրջությունն զբաղեցնի առնվազն 70 տոկոսը (զբոսաշրջության ճյուղի) ընդհանուր ծավալում»: Համակարգող նախարարն ընդգծել Է, որ «այդպիսով, կառավարությունը չի պլանավորում այս տարի բացել սահմաններն օտարերկրացի զբսաշրջիկների համար»:

Լուհութը նաեւ նշել Է, որ «Ինդոնեզիայում ապրում են ոչ քիչ ապահովված քաղաքացիներ, ովքեր կարող են իրենց ավանդը ներդնել զբոսաշրջության վերականգնման բնագավառում»: «Մենք հաշվարկել ենք, որ շուրջ մեկ միլիոն ինդոնեզացիներ են ամեն տարի ճանապարհորդում հարեւան Մալայզիայում եւ Սինգապուրում, այնտեղ ծախսում տասնյակ միլիարդավոր դոլարներ,- պարզաբանել Է համակարգող նախարարը:- Կառվարությունը ցանկանում Է հասնել այն բանին, որհպեսզի այդ միջոցները ծախսվեն երկրի ներսում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica