close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս սուբյեկտի դեպքում գործ ունենք ոչ թե հիշողության, այլ բարոյական նորմերի բացակայության հետ. Բ. Եսայան

Քաղաքական

13 Օգոստոսի 2020, 16:15
 Այս սուբյեկտի դեպքում գործ ունենք ոչ թե հիշողության, այլ բարոյական նորմերի բացակայության հետ. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է․

Այս անհայտ անձը, որը սորոսի գրասենյակից 2 տարի առաջ հայտնվել է ուղիղ խորհրդարանում, փորձել է հայ-թուրքական ինչ որ հանձնաժողովում իր մասնակցության և մշակված ձեռնարկում հակազգային թեզերի կապակցությամբ հնչող քննադատությանը պատասխանել իրենց դասական՝ «բա դուք ինչու՞ Սերժի ժամանակ», «բա լա՞վ էր, որ նախկինների օրօք», «դուք զրկվել եք փողի աղբյուրից, դրա համար եք» տիպի գյադայական հոխորտանքով։ Նախ ուզում եմ նկատել, որ այս սուբյեկտը 2008-09 թվերին արդեն 19-20 տարեկան չափահաս անձ էր, ուրեմն հիշողության կորստի պատճառով չի, որ նա չի հիշում ֆուտբոլային դիվանագիտության ու ցյուրիխյան արձանագրությունների կապակցությամբ բարձրացած բողոքի հսկայական ալիքն ու բազմահազարանոց ցույցերը։ Նրա հիշողության այս «ընտրողական» կորուստը վկայում է մի բանի մասին՝ նրա մոտ կա բարոյականության դեֆիցիտ։ Այս անձի «մանկուրտության» (մանկուրտ՝ անհոգի ստրուկ, որը լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում) մի ուրիշ ապացույց է այն, որ նա «չի հիշում» հենց իր կենսագրության որոշ փաստեր։ Այս կերպարը 2014-16 թվերին իր կրթությունը ստացել է Օքսֆորդի համալսարանում, որի համար վճարել է ո՞վ։ Այո, ճիշտ գուշակեցիք, նախորդ «հանցավոր ռեժիմի», «Սերժի գողապետության» օրոք ստեղծված «Լույս» հիմնադրամը։ Իսկ ուսումը Օքսֆորդում շատ թանկ «հաճույք» է, հավատացեք։
Տխուր է, բայց փաստ, որ նրա դեպքում մենք գործ ունենք ոչ թե հիշողության, այլ բարոյական նորմերի լիակատար բացակայության հետ։ Եվ այս գիծը բնորոշ է այսօրվա «քայլարածների» մեծ մասին։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica