close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անի Սամսոնյանը Տիգրան Ավինյանին առաջարկել է վերանայել հեռուստատեսային տաղավարում դիմակ կրելու վերաբերյալ որոշումը

Քաղաքական

13 Օգոստոսի 2020, 16:27
 Անի Սամսոնյանը Տիգրան Ավինյանին առաջարկել է վերանայել հեռուստատեսային տաղավարում դիմակ կրելու վերաբերյալ որոշումը

ԱԺ «Լույս Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է․

Համաձայն պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:

Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica