close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊԲՀ-ում երբևէ այնքան շատ արտասահմանցի ուսանողներ չեն սովորել, որքան այժմ․ Արմեն Մուրադյան

Հասարակություն

13 Օգոստոսի 2020, 15:37
 ԵՊԲՀ-ում երբևէ այնքան շատ արտասահմանցի ուսանողներ չեն սովորել, որքան այժմ․ Արմեն Մուրադյան

Դուք հոգ եք տանելու Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համար, որն ունի հարյուր տարվա պատմություն, հոգ եք տանելու մի համալսարանի համար, որի 8 հազար շրջանավարտ այսօր աշխատում է աշխարհի 40 երկրներում: Այս մասին բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ բուհում երբևէ այնքան շատ արտասահմանցի ուսանողներ չեն սովորել, որքան այժմ՝ շուրջ 1820 մարդ:

«Մենք պլանավորում ենք այդ թիվը հասցնել 2 հազարի՝ 32 երկրներից ուսանողների հաշվին»,-ասել է Մուրադյանը:

Կրկին դիմելով հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ԵՊԲՀ ռեկտորը շեշտեց՝ նրանք պետք է հոգ տանեն մի համալսարանի մասին, որը մարտ ամսից սկսած, օր է եղել՝ ունեցել է ընդամենը մեկ օրվա թթվածնի պաշար, սակայն պատվով կատարել է իր աշխատանքը:

Համալսարանի խնդիրների թվում ռեկտորն առանձնացրեց լոգիստիկ բնույթի հարցերը՝ մասնավորապես կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված օդային փակ սահմանները և արտասահմանցի ուսանողների՝ սեպտեմբերի 1-ից բուհում ուսանելու անհնարինությունը:

Նրա խոսքով՝ այս հարցն այժմ փորձ է արվում կարգավորել:

Ելույթի ավարտին ԵՊԲՀ ռեկտորն ընդգծել է, որ իրենց գործունեության մեջ լինելու են մաքսիմալ թափանցիկ և մաքսիմալ հասանելի:

Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica