close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը. Կարեն Վրթանեսյան

Քաղաքական

13 Օգոստոսի 2020, 15:25
 Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

Երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված էր նոր կորոնավիրուսով 40794 վարակված, որոնցից 1040-ը մահացել են։

Վրաստանում՝ 1319 վարակակիր, որոնցից 17-ն է մահացել։

Իսկ հիմա ուշադրություն...

Հայաստանում այս ամբողջ ընթացքում արել են մոտ 180 հազար թեստ։

Իսկ Վրաստանում՝ 283 հազար PCR թեստ և 180 հազար ռապիդ թեստ։

Ընդ որում այդ 283 հազար թեստից 54 հազարով ստուգել են երկիր մտնող բեռնատարների վարորդներին։ Որոնցից 788-ի մոտ վիրուսը հաստատվել է։

Ուղղակի մտածեք, որ հազարավոր վարակումներից կարող էինք խուսափել, եթե Հայաստանում ժամանակին արվեին թեստերը անհրաժեշտ քանակով։

Մի շատ կարևոր բան էլ 2 օր առաջ Factor.am-ն է պարզել։

Հունիսին «չճշտված հարուցիչով» թոքաբորբի դեպքերը 6,5 անգամ աճել են նախորդ տարվա հունիսի համեմատ։ Այս հունիսին այդպիսի թոքաբորբերի 3895 դեպք է գրանցվել, այսինքն անցյալ տարվա նույն ամսվա համեմատ + մոտ 3000 դեպք։

Իսկ սա՝ այն մասին, թե ինչպես է լինում, որ այդ մարդկանց չեն թեստավորել. «Արսեն Թորոսյանը իր ասուլիսներից մեկում հայտնել էր, որ հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնհայտորեն վարակված է կորոնավիրուսով»:

Ըստ էության, Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը. ասում է «իմաստ չունի թեստավորել, քանի որ առանց թեստի էլ պարզ է, որ կորոնավիրուս է», բայց և միաժամանակ այդ մարդկանց կովիդով հիվանդների վիճակագրությունում չեն ներառում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica