close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հասարակություն

13 Օգոստոսի 2020, 14:36
 Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացում առաջարկներ հնչեցին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի թեկնածությունը: Ինչպես արձանագրեց ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, այլ թեկնածություններ չառաջադրվեցին:

 Նա հարց ուղղեց Ադամյանին՝ վերջինս համաձա՞յն է առաջադրմանը:

Միքայել Ադամյանը վստահության համար երախտագիտություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում և իր համար մեծ պատիվ է այդ պաշտոնում առաջադրվելը:

«Ընտրվելու դեպքում խորհրդի անդամներից ակնկալելու եմ համատեղ աշխատանք՝ ի նպաստ ԵՊԲՀ-ի: Կարևորւմ եմ արտերկրում վերապատրաստում ները, համագործակցության պայմանագրերի կնքումը, համալսարանական հիվանդանոցների հզորացումը», — նշեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուն՝ սեղմ ներկայացնելով իր ապագա աշխատանքի տեսլականը:

Միքայել Ադամյանի ելույթից հետո ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ազդարարեց բաց քվեարկություն՝ քիչ անց արձանագրելով, որ Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Խորհրդի քարտուղար ընտրվեց Անի Ռափյանը:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica