close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական հակահայ քարոզչության փորձը ձախողվել է

Սփյուռքի ձայնը

13 Օգոստոսի 2020, 11:17
 Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական հակահայ քարոզչության փորձը ձախողվել է

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլիանուևայի թույլտվությամբ ծրագրված «ադրբեջանաամերիկյան համայնքի մտահոգությունները» խորագրով խորհրդաժողովը, որը պետք է կայանար օգոստոսի 12-ին, հայ համայնքի բողոքների շնորհիվ չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Նշվում է, որ ադրբեջանական հակահայկական քարոզչության փորձի դեմ բողոքողներից մեկն էր Մոնթեբելլոյի նախկին քաղաքապետ, ներկայում քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը, որը վերջերս հայ երիտասարդ ցուցարարների վրա հարձակված արդբեջանցիներին նման առիթ ընծայելու ոստիկանապետի որոշումը համարել էր վիրավորական՝ որպես բողոք հրաժարվելով ոստիկանապետի աշխատակազմի Երիտասարդական հիմնադրամի տնօրենների խորհրդում իր պաշտոնից։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica