close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

Քաղաքական

13 Օգոստոսի 2020, 10:34
 Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

Լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու և այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։

Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային։

Որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին։ Եʹվ ՊՎԾ-ում որոշակիություն կմտնի, ևʹ դատախազությունն առողջանալու հնարավորություն կունենա։

Հարգանքով՝ Դավիթ Սանասարյան»:

Հունվարի 27-ի աստղագուշակ
27 Հունվարի 2021, 09:53 Հունվարի 27-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica