close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

13 Օգոստոսի 2020, 09:58
 Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքն­նություն իրականացնելու համար:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և հայտնել, որ իր թոշակի և իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօ­րեն Ամատունի Վիրաբյանին և վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պա­հանջել:

Եվ, ահա, Գլխավոր դատախազությունը, ստանալով Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ոստիկանություն` նյութեր նախապատրաս­տելու համար:

Դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն տեղեկությունը պարզելու համար, որտե­ղից ի պատասխան` հայտնեցին, որ Գլխավոր դատախազությունը նյութեր նախապատրաստելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին է ու­ղարկել քաղաքացու դիմումը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica