close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառուցապատողը հարկային մարմիններին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ. վնասը վերականգնվել է

Հասարակություն

12 Օգոստոսի 2020, 23:19
 Կառուցապատողը հարկային մարմիններին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ. վնասը վերականգնվել է

Կառուցապատող ընկերություն 2019 թվականին Երևանի Գրիգոր Լուսավորչի 4/4 շենքի շինաշխատանքների ընթացքում, ընկերության 48 աշխատակիցների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ: Պարզվել է, որ 2019-2020 թվականներին ֆիզիկական անձանց վճարված, սակայն համապատասխան ձևակերպումներ չստացած գործարքներից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 7 միլիոն 750 հազար 980 դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Օգոստոսի 5-ին ոստիկանության ծառայողները օրինական գործողություններ էին իրականացնում մի ընկերության գրասենյակում։ Այդ ընթացքում ընկերության փաստաբաններ ներկայացած անձինք, միջամտել են իրականացվող գործողություններին, իրենց հայտարարություններով և վարքագծով ավելորդ շահարկումների առիթ տալով։

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ կառուցապատումներ իրականացնող մի ընկերություն 2019 թվականին Երևանի Գրիգոր Լուսավորչի 4/4 շենքի շինաշխատանքների ընթացքում, ընկերության 48 աշխատակիցների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված կեղծ հաշվետվություններով, վերջիններիս աշխատավարձերը սահմանել է 68-ից 150 հազար դրամ, մինչդեռ աշխատավարձերի համար ձևակերպված ընդհանուր 22 միլիոն 855 հազար դրամի փոխարեն որպես աշխատավարձ փաստացի վճարել է 50-ից 60 տոկոս ավելի՝ ընդհանուր 52 միլիոն 543 հազար 800 դրամ՝ ենթադրաբար խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից։

Նյութերի նախապատրաստման շրջանակներում ոստիկանության ծառայողների իրականացրած մի շարք դատավարական գործողությունների, այդ թվում՝ ընկերության գրասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և նյութերին են կցվել վերը նշված հանգամանքները հիմնավորող փաստաթղթերը։ Ձեռք բերված փաստական տվյալները տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն, որտեղից ստացվել է «պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի» տեղեկանք, ըստ որի՝ 2019-2020 թվականներին ֆիզիկական անձանց վճարված, սակայն համապատասխան ձևակերպումներ չստացած գործարքներից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 7 միլիոն 750 հազար 980 դրամ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրինությունը, գիտակցելով թույլ տրված չարաշահումների բնույթը, հավելյալ խոչընդոտներ չստեղծելու նպատակով հրաժարվել է փաստաբանական օգնության ծառայություններից, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է չվճարված հարկերի և տույժ տուգանքների հաշվետվության ճշգրտում և ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը։ Արդյունքում` քրեական գործի հարուցումը մերժվել է, և ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica