close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով

Արցախ

12 Օգոստոսի 2020, 20:00
 Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրում ևս երկու կարևոր փոփոխություններ են կատարվել.

Այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Այսինքն, նշված պայմանների պահպանման դեպքում Արցախի տարածք մուտք գործելու համար Պարետի թույլտվության կարիքը չի լինելու։

Վերանայվել է նաև հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը: Այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica