close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեսչական մարմինն ավելի է խստացրել վերահսկողությունը Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Տնտեսական

12 Օգոստոսի 2020, 18:43
 Տեսչական մարմինն ավելի է խստացրել վերահսկողությունը Երևանի Կենտրոն վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ օգոստոսի 12-ին շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններից Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ՝ ՀՀ պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։ Վերահսկողությունն իրականացվել է և՛ շրջիկ խմբերի միջոցով, և՛ կանգառի կետերում։

Մասնավորապես՝ Բաղրամյանի, Մաշտոցի պողոտաներում, Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի տարածքում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք իրականացրել են փոխադրումներ՝ սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով։ Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ շարունակվում են նաև այլ վարչական շրջաններում և մարզերում։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica