close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր»-ով իրականացնելու դրույթները

Առողջապահություն

12 Օգոստոսի 2020, 17:41
 Սահմանվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր»-ով իրականացնելու դրույթները

Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են  վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Ինչպես տեղեկացրեցն ՀՀ առողջապահության նախարարությունից, միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները:

«Ռեմդեսիվիր» դեղը ներկրվել է հնդկական «Hetero Labs Limited» դեղագործական ընկերությունից, որին «Gilead Science» դեղագործական ընկերությունը տրամադրել է դեղն արտադրելու թույլտվություն: Առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 5020 սրվակ և 600 սրվակ էլ ստացվել է` որպես մարդասիրական օգնություն:

 

«Ռեմդեսիվիր» դեղը նշանակվում է հիվանդանոցային պայմաններում, բժշկի ցուցումով` COVID-19 հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով պացիենտներին: Ծանոթանալով դեղի ցուցումներին և հակավիրուսային բուժման հնարավոր կողմնակի ազդեցություններին` պացիենտը կամ վերջինիս օրինական ներկայացուցիչը ստորագրում է բուժում ստանալու վերաբերյալ «համաձայնության թերթիկը»:

Բուժման հիմնական նպատակն է հիվանդության հետագա պրոգրեսի կանխումը, կլինիկական նշանների հետզարգացումը, լաբորատոր և գործիքային տվյալների լավացումը: Բացի այդ, բուժման արդյունավետությունը կարող է բարձրանալ վիրուսի ավելի արագ վերացման պայմաններում (ՊՇՌ-ի բացասական արդյունք):

Ներկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19–ի հատուկ հակավիրուսային բուժման հաստատված ուղեցույց չկա:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica