close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական զինուժի կորուստները 2020–ի հունիս ամսին. Razm.info

Հասարակություն

11 Օգոստոսի 2020, 21:55
 Հայկական զինուժի կորուստները 2020–ի հունիս ամսին. Razm.info

2020 թվականի հունիսի 1-30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 8 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։

Ոչ մարտական

• Սպա Սարգիս Ղուլյանը մահացել է հունիսի 3-ին՝ ծառայության հետ կապված ավտովթարի պատճառով։ Դեպքի մասին հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը։

• Պայմանագրային զինծառայող Մարիամ Դավթյանը մահացել է հունիսի 4-ին՝ հիվանդության պատճառով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

• Ենթասպա Սևադա Խաչատրյանը մահացել է հունիսի 6-ին։ Խաչատրյանի մոտ ախտորոշվել է «Սրտամկանի ինֆարկտ»։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

• Պայմանագրային զինծառայող Արամ Անանյանը մահացել է հունիսի 12-ին։ Անանյանի դին հայտնաբերել է կինը՝ իրենց պատկանող հողամասի վագոն տնակում։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

• Ենթասպա Ներսես Մայիլյանը մահացել է հունիսի 18-ին ավտովթարի պատճառով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

• Պայմանագրային զինծառայող Սամվել Աբգարյանը մահացել է հունիսի 27-ին։ Աբգարյանի դին հայտնաբերվել է տան խորդանոցում կախված վիճակում։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

• Պայմանագրային զինծառայող Հակոբ Բաբասյանը մահացել է հունիսի 28-ին։ Բաբասյանի մահվան պատճառը հողագործական աշխատանքների ժամանակ տրակտորի կողաշրջումն է։ Դեպքի մասին հայտնել էին ԶԼՄ-ները։

• Սպա Վազգեն Մարգարյանը մահացել է հունիսի 29-ին «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Ախտորոշումը՝ «Կորոնավիրուսային հիվանդություն, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա»։

Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica