close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է

Արցախ

11 Օգոստոսի 2020, 20:25
 ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 11-ին շարունակել է նույն օրն առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:

Ազգային ժողովը, ձայների 26 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրենքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica