close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայբուրթի (Բաբերդ- Ակունքի խմբ․) ամրոցում պատմական ավերակներ և հուշարձաններ են հայտնաբերվել

Մշակույթ

11 Օգոստոսի 2020, 19:00
 Բայբուրթի (Բաբերդ- Ակունքի խմբ․) ամրոցում պատմական ավերակներ և հուշարձաններ են հայտնաբերվել

Բայբուրթի ամրոցում, որը Թուրքիայի (Աևմտյան Հայաստան- Ակունք խմբ) ամենամեծ երրորդ բերդն է, զբաղեցնում  է  150 հազար քառ մ տարածք և ունի 3 կմ երկարությամբ պարիսպներ, ավարտվել է 3 տարի առաջ սկսված վերակառուցման աշխատանքների և հնագիտական պեղումների առաջին փուլը։ Պեղումների արդյունքում բազմաթիվ պատմական ավերակներ ու հուշարձաններ են հայտնաբերվել։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

(Թուրքիայի-Ակունքի խմբ) Մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից պատրաստված նախագծի շրջանակներում Բայբուրթի ամրոցում, որը բազմաթիվ քաղաքակրթությունների բնօրրանն է եղել, 2017 թ․ սկսվել են վերանորոգման աշխատանքներ և հնագիտական պեղումներ։ Ամրոցը գտնվում է Բայբուրթում, որն ընկած է (Թուրքիայի-Ակունքի խմբ)  սևծովյան և արևելաանատոլիական (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ) շրջանների միջև՝ պատմական Մետաքսի ճանապարհի կարևոր խաչմերուկում։

Թուրքիայում երրորդը համարվող սույն ամրոցում երեք տարի շարունակված աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են Հուստինիանոս Առաջինի կառավարման ժամանակներին պատկանող երկու ջրամբար, 11-րդ դարին թվագրվող եկեղեցու հատակագիծ, ինչպես նաև հռոմեական և օսմանյան ժամանակաշրջաններին պատկանող բազմաթիվ կերամիկական հուշարձաններ, նիզակի ծայրեր ու խողովակներ։ Երևան են հանվել ջրամբարները, եկեղեցին և մեկ շինություն։ Ամրոցում և նրա շրջակայքում խանի, համամի, մզկիթի և փակ շուկայի նման շինությունները երևան հանելու համար կատարված աշխատանքների ժամանակ գտնվել են 19 գույքագրված, 44 ուսումասիրման ենթակա հուշարձաններ և 100 գտածո։ Դրանք դասակարգվել են, որից հետո ցուցադրվելու են ամրոցի առջև կառուցվող թանգարանում։

Ենթադրվում է, որ ամրոցը կառուցել են ուրարտացիները

Պատմաբան Գյուլթեքին Յըլմազը, որը տեղեկություններ տվեց Բայբուրթի ամրոցի մասին, ասաց․ «Այն մի ամրոց է, որն ունի 30 մ երկարություն ունեցող աշտարակներ և բավականին անառիկ է։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է մ․ թ․ ա․ 800-ական թթ․, ուրարտացիների կողմից։ Արձանագրություններից տեղեկանում ենք, որ ամրոցի առաջին վերանորոգումը արվել է մ․ թ․ ա․ 330-ական թթ․ բյուզադական կայրս Հունստինիանոս Առաջինի կողմից։ Միջնադարում 1644-47 թթ․ Էվլիյա Չելեբին ճանապարհորդել է այս շրջանով։ Չելեբին իր ուղեգրության մեջ նշել է, որ Բայբուրթի ամրոցի ներսում մոտ 300 բնակավայր է եղել։ 1828-1829 թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ամրոցի տարածքն ավերածությունների է ենթարկվել։ Ռուսները ամրոցն այսպես ասած քանդել են։ 2017 թ․ ամրոցում տեղի են ունեցել հնագիտական պեղումներ, փորձում են բնակավայրը երևան հանել։ Հնագիտական պեղումների շրջանակներում հայտնագործվել են 2 ջրամբարներ, ինչպես նաև Մեհմեդ Երկրորդի ժամանակներից մնացած մի մզկիթ։ Բայբուրթի ամրոցը 1054 թ․ սելջուկների միջոցով անցել է թուրքերի ձեռքը։ 1514 թ․ Օսմանյան պետության կողմից Բըյըքլը Մեհմեթ աղայի  հրամանատարության տակ եղած օսմանյան բանակը բավականին մեծ գնդակոծումից հետո գրավել է Բայբուրթը։Այս առումով Բայբուրթն ունի հին պատմություն, այս ամրոցն էլ դրա ապացույցն է»։

Ամրոցի մեծությունն ու շքեղությունը շատ տպավորիչ են

Դավութ Դողանն ամրոցում շրջելուց հետո նշեց․ «Թուրքիայի երրորդ մեծ ամրոցն է։ Նրա մեծությունն ու շքեղությունը շատ տպավորիչ են։ Բացի այդ՝ այն մարդիկ, որոնք ցանկանում են Բայբութին նայել թռչնի թռիչքի բարձրությունից, կարող են գալ այս ամրոց»։

Ահմեթ Սաքան ասաց, որ բոլորը պետք է տեսնեն ամրոցը, ապա հավելեց․ «Իսկապես սա մի վայր է, որ արժի այցելել։ Ամրոցում կան վիթխարի պարիսպներ, դիտաշտարակներ։ Ներսում դեռ բազմաթիվ կառույցներ կան, որ չենք կարող տեսնել։ Մեծ հաճույք է բարձրանալ ամրոցի պարիսպների վրա և դիտել շրջակայքը»։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net 

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica