close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

100 տարի անց յուրաքանչյուր հայի պարտքն է նրա կենսագործումը գեթ մեկ քայլ մոտեցնելու համար. Ա. Ասրյան

Քաղաքական

11 Օգոստոսի 2020, 10:13
 100 տարի անց յուրաքանչյուր հայի պարտքն է նրա կենսագործումը գեթ մեկ քայլ մոտեցնելու համար. Ա. Ասրյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը գրում է.

100 տարի առաջ այս օրը կնքվեց ՍԵՎՐԻ պայմանագիրը, որով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած Մեծ տերությունները և նրանց դաշնակիցները ճանաչեցին հայ ժողովրդի իրավունքները նրա պատմական Հայրենիքի՝ Թուրքիայի կողից զավթված Արևմտյան Հայաստանի տարածքի մի զգալի մասի նկատմամբ: Կարծես հայոց դարերի երազանքը սկսում էր իրականություն դառնալ: Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքի հետ միասին Սևրով ճանաչված հայոց պետության տարածքը կազմելու էր շուրջ 160.000 քառ. կմ: Ավաղ այն չկենսագործվեց մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների պատճառով: 100 տարի անց մեր՝ հայ ժողովրդի և պետության շահերով ու ապագայով մտահոգ յուրաքանչյուր հայի պարտքն է ամեն ինչ անել նրա կենսագործումը գեթ մեկ քայլ մոտեցնելու համար: Պետք է գործել՝ չմտածելով այն մասին, թե այս պատմական՝ յուրաքանչյուր ՀԱՅԻ սրտից բխող պայմանագիրը միջազգային հանրության համար իրավական ուժ ունի թե ոչ: Կարևորն այն է, որ մեզ համար այն ունի անքննելի արժեք: Պետք է գործել՝ հաշվի առնելով Սևրի պայմանագրի դասերը: Իսկ դասերից գլխավորը, թերևս, այն է, որ 1920թ. Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը բավարար ռազմական ու տնտեսական պոտենցիալ չուներ այս հրաշալի պայմանագիրը կենսագործելու, մեր ոխերիմ թշնամուն պարտադրելու, միջազգային հանրությանը կատարված փաստի առաջ կանգնեցնելու համար, իսկ միջազգային հանրությունը, Մեծ տերությունները հայ ժողովրդի շահերը, պատմական իրավունքները, հույսերն ու ակնկալիքները զոհեցին իրենց աշխարհաքաղաքական շահերին: Էլ չենք խոսում թուրքերի մասին, այժմ տեղը չէ: Պատմությունը ցույց է տվել՝ այդպես է եղել միշտ, ուժ չունեցողի շահերը միշտ անտեսվել կամ ոտնահարվել են՝ լռակյաց կամ բիրտ ուժով: Այդպես է նաև մեր օրերում, վկան՝ Կոսովոյի, Ղրիմի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Ղարաբաղի, Լիբիայի, Սիրիայի խնդիրները: Հայոց պետականությունը՝ ի դեմս Հայաստանի Երրորդ Հանրապետության, պարտավոր է օրնիբուն աշխատել Սևրի միջազգային պայմանագրով հայոց պետականության մասը ճանաչված Արևմտյան Հայաստանի տարածքների նկատմամբ հայ ժողովրդի անքննելի իրավունքները փաստացիորեն՝ դե ֆակտո հաստատելու ուղղությամբ: Սևրի պայմանագիրը սպասում է ռազմապես, տնտեսապես, գիտությամբ և կրթությամբ գերհզորացած, ուրիշների համար անհասանելի բարձության հասած Հայաստանին: Հայաստանն ու հայ ժողովուրդը այլընտրանք չունեն: Իսկ ի°նչ է անում այժմ ՀՀ -ն` մեր ժողովրդի համար բաղձալի այդ պայմանագրի կենսագործման ժամը մոտեցնելու համար։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica