close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեռան էս կողմում մենք էինք, էն կողմում՝ նրանք. Սպարտակ Ղարաբաղցյան

Հասարակություն

10 Օգոստոսի 2020, 23:24
 Լեռան էս կողմում մենք էինք, էն կողմում՝ նրանք. Սպարտակ Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.

«... Լեռան էս կողմում ՄԵՆՔ էինք, էն կողմում՝ ՆՐԱՆՔ:

Լեռան էս կողմում էլ էին հարսանիքներ  լինում, էն կողմում էլ:

Լեռան էս կղմում երբ հանկարծ հարսանիքներին կինարմատը առանձին էր սեղան նստում, տղամարդիկ՝ առանձին, ասում էին. «Էս հո թուրքի հարսանիք չի, էս ի՞նչ եք բաժան-բաժան ըլել»:

Էն կողմում էլ ճիշտ հակառակը, թե պատահեր կինարմատը տղամարդկանց հետ նույն սեղանին նստեին, ասում էին. «Էս հո հայի հարսանիք չի, էս ու՞ր եք կողք-կողքի նստել»:

Լեռան էս կողմում էլ էին մահանում, էն կողմում էլ: Ու թե հանկարծ էս կողմում հանգուցյալին հանգստարան ուղեկցող թափորը մի քիչ արագ էր գնում, ասում էին. «Էդ ու՞ր եք վռազըմ, հո թուրքի մեռել չի՞»:

Լեռան էն կողմում էլ ուղիղ հակառակն էին ասում. «Էս ինչ եք ոտներդ կախ արել, հո հայի մեռել չի՞»:

Լեռան էս կեղմում էլ լավ մարդիկ կային, էն կողմում էլ:

Լեռան էն կողմում ասում էին. «Լավ մարդ ա, բայց ափսոս հայ ա»:

Լեռան էս կողմում էլ. «Լավ մարդ ա, բայց ափսոս թուրք ա»:

...Լեռան էս կողմում մենք էինք, էն կողմում՝ նրանք...»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica