close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք

Առողջապահություն

10 Օգոստոսի 2020, 12:14
 Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ Արցախում հաստատված դեպքերի թիվը  251 է, որոնցից 227-ն առողջացել է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Արցախում COVID-19-ի 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր: Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 13 հոգի ապաքինվել է և լքել մեկուսացման վայրը: Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7071 փորձանմուշի հետազոտություն: Կա 44 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 23 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica