close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է հայտնաբերվել. վարակվածների թիվը հասել է 1225-ի

Առողջապահություն

9 Օգոստոսի 2020, 17:11
 Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է հայտնաբերվել. վարակվածների թիվը հասել է 1225-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է հայտնաբերվել եւ ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասել է 1225-ի: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում stopcov.ge. հայտնում է Jnews.ge-ն։
 
Ինչ վերաբերում է առողջացողներին, ապա նրանց թիվն աճել է 4-ով եւ կազմում է 1000:
 
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի։ Երկրում կորոնավիրուսից մահացել է 17 հիվանդ։
 
Կարանտինի ռեժիմով գտնվում է 7068 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 250:
 
Հիվանդության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ հայտնի չէ կորոնավիրուսի 9 նոր դեպքերից մեկի աղբյուրը: Ինչպես հայտնել է «Ինտերպրեսնյուզը», երկու վարակված անձինք բուժաշխատող են։ 
 
«Մի դեպքի հետ կապված խորքային համաճարակաբանական հետազոտություն է իրականացվում, մյուս դեպքերի աղբյուրները հայտնի են ։ Այսօր 9 դեպք է, այստեղից մեկն է «Գաչիանի կլաստերից», որտեղ ինտենսիվ հետազոտություններ են ընթանում ։ Երեկ հետազոտվել է մինչև 700 նմուշ, ինտենսիվ հետազոտություններ են կատարվում նաև այսօր և այս փուլում մեկ դրական պատասխան է։ 3 դեպք կապված է նախորդ օրերին վարակված մարդկանց շփումների հետ, 2-ը բուժանձնակազմն է եւս 2-ը ներկրված են: Այստեղից 1-ը բեռնատարի վարորդ է։ Մեկ դեպքի կապակցությամբ կատարվում է խորքային համաճարակաբանական հետազոտություն։ Ես վստահ եմ, եթե ոչ այսօր, ապա վաղը վարակի աղբյուրը հայտնի կդառնա», - հայտնել է Գամկրելիձեն։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica