close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օվացիա, պողոսնե'ր, եկավ նամակը. Ս. Սրապիոնյան

Հասարակություն

8 Օգոստոսի 2020, 19:16
 Օվացիա, պողոսնե'ր, եկավ նամակը. Ս. Սրապիոնյան

Բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՕՎԱՑԻԱ, ՊՈՂՈՍՆԵ՜Ր, ԵԿԱՎ ՆԱՄԱԿԸ

Իմ հրապարակումներից մեկում ես հիշեցրել էի մի դրվագ Ակ. Բակոնցի «Նամակ ռուսաց թագավորին» նորավեպից։ Դա այն հայտնի դրվագն էր, որում հերոսը կնոջը՝ Նազու աղջկան պատվիրում էր ռուսաց թագավորից նամակի պատասխան ստանալու դեպքում այցի գալ իր գերեզմանին և ավետել իրեն։ Ինչու՞ այսպես մանրամասն։ Հատուկ Հր. Մաթևոսյանի հերոսին կրկնող այն տեսակի համար, որի հորթին երեկ մորթել էին, իսկ ինքն այսօր հանգիստ ու անխռով արածում է։ Փորի պահանջն է բավարարում։ Բակունցը կասեր՝ «Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր»։ Խոսքն ա’յն տեսակի մասին է, որը կոկորդ պատռելով փորձում էր համոզել, թե այն, ինչ այսօր արվում է ՀՀ կրթության համակարգում, արվում է առանց վարչապետի պաշտոնն զբաղեցնողի գիտության։ Եվ այդ մարդկանց մեջ, դժբախտաբար, քիչ չեն նաև միանգամայն «ադեկվատ», լուրջ աշխարհայացքի ու համոզմունքների տեր մարդիկ՝ անգամ գիտական կոչումներով ու ծարակշիռ վաստակով։ Երբ ամիսներ շարունակ ( դեռ հայոց լեզվի դեմ սկսված կգմս արշավի առաջին իսկ օրերից) բազմաթիվ վաստակաշատ ու ճանաչված գիտնականներ, ուսանողներ, պարզապես իրենց ինքնության ու ազգային արժեքների ճակատագրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում էին այդ «քաղաքականության» վտանգավոր հետևանքների մասին, արժանանում էին ծաղրի ու պարսավանքի։ Եվ դա , իհարկե, հիմնականում իշխանաբույծ ֆեյքարանների, հազվագյուտ դեպքերում՝ նաև ազնիվ մոլորյալների կողմից։ Ինչևիցե։ Այդ մարդիկ նիրվանայի մեջ մնացին անգամ կրթության այսպես կոչված «օրինակելի չափորոշիչների» գաղտնազերծումից հետո էլ: Լավ։ Ինչպես ասում են՝ «Աստված իրենց հետ»։ Ես իմ կարծիքն այդ «չափորոշիչների» և այն մոգոնող հանձնաժողովների մասին քանիցս ասել եմ։ Խոսել եմ նաև դրանց հնարավոր ծագման ու նենգ նպատակների և հետևանքների մասին։ Շատերը դա ընդունեցին, մի մասն էլ շարոնակեց կատարել պնակալեզի ու անբուժելի քծնախտով հիվանդի «քայլ»արշավը իմ և իմ մերձավորների հանդեպ։ Այդ ոչինչ։ Բայց մի՞թե հնարավոր է այնքան մանկուրտանալ, զոմբիի վերածվել, որ չանսալ շատ ու շատ հեղինակավոր գիտնականների, անցյալի և ներկայի հայ մեծագույն անհատների պատգամներն ու հանձնարարականները։ Սա էլ դեռ ոչինչ։ Առավել զարմանալի է, որ մարդկանց մի զանգված չի լսում նաև վաղուց արդեն աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած համահայկական ու հանրապետական կառույցների՝ ՀՀ ԳԱԱ Պատմության, Գրաականության, Լեզվի ինստիտուտների, ԵՊՀ, ԵրՊՄՀ, ՎՊՄՀ, ՇՊՀ համապատասխան ամբիոնների, ՀՅԴ ահազանգը։ Նրանք գերադասում են ժողջանի վարչապետին, որի համար անգամ 10 000 ուսանողի բողոքի պարագայում էլ կշարոնակի գերադասելի մնալ կասկածելի իմացության, համոզմունքների և բարոյականության տեր նխարարի պաշտոնն զբաղեցնող անձը։ Երևի գիտեն, բայց իրենցավարի են յուրացրել շեքսպիրյան իմաստնությունը՝ «Թող քամին փչի, ինչքան որ կուզի, Կատուն կմլավի, շունն էլ կհաչի»։. Սրա ապացույցը կառավարության ղեկավարի հայտարարությունն էր, ըստ որի՝ անկախ ամեն ինչից՝ կրթական «ռեֆորմները» անպայման կիրականան։ Ինչպես ասում են՝ էդ էլ, ու պը՜րծ։ Եկա՜վ նամակը։ Նազու աղջիկ, գնա պապի գերեզմանին, «խաբար արա»։ Բայց չմոռանաս, տեղյա’կ պահիր, որ Եգորը տուն չի գա։ Նա աքսորական է՜։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica