close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին. Ս. Սեյրանյան

Քաղաքական

8 Օգոստոսի 2020, 16:35
 Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին. Ս. Սեյրանյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը գրում է.

Սինանյանն, անշուշտ, մեղմ ասած` սխալ բան է ասել։ Բայց նրան ի պատասխան պետք չէ ասել ոչ պակաս, կամ ավելի սխալ բաներ, վատ բաներ ու վտանգավոր բաներ։ Ցեղասպանությունից փրկված հայերին ընդունել են Մերձավոր Արևելքի արաբական երկրները։ Բնավ ոչ դեմոգրաֆիական նկատառումներով։ Տարածաշրջանի հայ համայնքները աշխարհաքաղաքական կամուրջներ են Հայաստանի Հանրապետության և Արաբական աշխարհի միջև։ Այդ կամուրջները պետք է ամրապնդել` պետությունների մակարդակով, ազգային կառույցների մակարդակով, անհատական, մարդկային մակարդակով։ Եթե պետական պաշտոնյան անզգույշ է եղել իր խոսքի մեջ, ապա պետք չէ նրան քննադատելիս անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի մասին։ Իսկ Հայաստանում ապրող ազգերի ներկայացուցիչների մասին կասեմ` նրանք իմ հայրենակիցներն են, մեզ հետ միասին մեր Հայրենիքը շենացնողներն ու պաշտպանողները։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica