close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանափոխության ավարտն ու «հեղափոխության» խրախճանքը

Բլոգեր

8 Օգոստոսի 2020, 16:20
 Իշխանափոխության ավարտն ու «հեղափոխության» խրախճանքը

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.

Սահմանադրական դատարանի զավթումով Հայաստանում ավարտվեց իշխանափոխության փուլը։ Իշխանությանները թևակոխում են «հեղափոխության» արժեքների ամրապնդման և իրացման փուլը։ Հեղափոխության չակերտները նրա համար չեն, որ Հայաստանում տեղի ունեցողը հաղափոխություն չէ, այլ նրա համար, որ այդ հեղափոխությունը մեր ժողովրդի հավիտենականությունն ու տեսակի զարգացումն ապահովող հեղափոխություն չէ, այն մեր ժողովրդի բարեկացությունն ու պետականության հզորությունն ապահովող հեղափոխություն չէ, այն հայկականության զարգացման համար չէ։ Այսօր Հայաստանում ընթացողը հեղափոխությունն իրական է, սակայն բազմագույն․․․
Որ այն զուտ հայկական երևույթ չէր, հասկանալի էր ի սկզբանե, որ այն Հայաստանում կուտակված խնդիրների պատճառով լավագույնս օգտագործված խաղաղ իշխանափոխություն էր, դա էլ է ճշմարիտ, սակայն ճշմարիտ է նաև այն, որ իշխանության եկած ուժը Հայաստանի զարգացումը պատկերացնում է 4 հիմնական հենքերի վրա․
Առաջինը հայկական ավանդականության քայքայումն է՝ արժեքների և համակարգերի թուլացման, նոր արժեամակարգերի ներմուծման միջոցով։ Սա հնարավորություն է տալիս ներքին իշխանության և արտաքին ներազդեցության համար ապահովել բարենպաստ միջավայր՝ կոտրելով նախկին հեղինաությունների ազդեցություններն ու արագացնելով նորերի ստեղծումը։
Երկրորդը ռուսական ազդեցության թուլացումն ու արևմտյան ազդեցության ուժեղացումն է՝ աստիճանական մեթոդաբանությամբ․ մնալով Ռուսաստանի հետ անվտանգային ու տնտեսական միևնույն համակարգում, իշխանությունները փորձում են, միաժամանակ, Արևմուտքի համար ապահովել ներթափանցման ավելի մեծ հնարավորություններ ու առավելություններ՝ բոլոր ոլորտներում։
Երրորդն անցյալի վերարժևորումն է, որը հնարավորություն է տալիս նոր իշխանություններին ստեղծել ներքին թշնամու կերպար, ապացուցելու սեփական քայլերի «ճշմարտացիությունը»՝ անցյալում և ներկայում։ Սա փորձ է ջնջելու նաև նախկին ձեռքբերումները՝ նորերի համար ապահովելով «կանաչ» երանգ ու ճանապարհ։
Չորրորդը տնտեսական բաղադրիչն է, որը հիմնված է նախկին օլիգարխների «սեփականաշնորհման», սեփական օլիգարխների ստեղծման, սեփականության վերաբաշխման և նոր արտոնությունների համակրգի գործարկման վրա։ Առանց ֆինանսական կապիտալի որևէ իշխանություն չի կարող իշխել երկար ու արդյունավետ՝ նպատակների գործադրման առումով։
Այսպես կոչված՝ «Նոր Հայաստանի» կոնցեպցիան հիմնված է այս 4 հիմնական սյուների վրա և նոր իշխանությունների քայլերն ընթանում են այս հիմնարար նպատակադրումների տրամաբանությամբ։ Բնականաբար, այս մտահղացումները չեն կարող իրականացնել ազգային նկարագրի տեր գործիչներն ու կադրերը, հետևաբար, պետական համակարգում ընթանում է ապազգայնացման գործընթաց․ պաշտոնները վստահվում են բաց հասարակության ջատագովներին, որոնց համար ամեն ավանդական միայն խոչընդոտ է, և նրանց համար կարևորն անմշակույթ մարդն է, որը կարող է հեշտությամբ գրոհել Վեհարանն ու Վեհափառին, ազգային մշակույթն ու դպրոցը, Ազգային ակադեմիան, հիմա, նաև, Հայաստանի ազգային դեմոգրաֆիական իրավիճակը․ զարմանալի է, որ Սփյուռքի հանձնակատարի երազանքն է փոխել 2,5 միլոնանոց Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը՝ ի օգուտ այլազգիների, իսկ 7 միլոնանոց՝ ամեն օր ինքնության համար պայքարող սփյուռքահայերի համար ներգաղթի կազմակերպումը մնացել է չիրականացված խոստումների շարքում։ Սա մի նոր զավեշտալի բացահայտում էր․ միայն պետք է հիշել, որ նույնիսկ ցարական Ռուսաստանն ու Խորհրդային Միությունը Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը՝ ի օգուտ հայության փոխելու հմար տասնյակ ներգաղթի ծրագրեր են իրականացրել՝ սկսած 19-րդ դարի սկզբից, էլ չեմ ասում Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանը, որի 2,5 տարիների ընթացքում Հայաստանը, բառիս բուն իմաստով, վերադարձվեց հայությանը։
Զավեշտալի երկու իրողություն ևս «քայլում են» Հայաստանում․ ռուսական և իրանական ազդեցությունը թուլացնելու համար Հայաստանում փորձ է արվում «ճեղքումն» ապահովել ոչ միայն Արևմուտքի արժեհամակարգերի և գործիչների ներմուծմամբ, այլև թուրքական և իսրայելական լոբբիների միջոցով․ Թուրքիայի առումով խրախուսվում է «թուրքի» կերպարի դրական տրանսֆորմացիայի ապահովումը հայ հասարակության մեջ, իսկ Իսրայելը տարածաշրջան է փորձում ներխուժել նաև Հայաստանի դռնով՝ անթաքույց ասելով՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ խնդիրներ չկան, բայց Սիոնից Արարատ երկխոսությունը դեռևս շոշափելի արդյունքներ չի գրանցել։ Իրավիճակը փոխելու համար ապագայում ևս Իսրայելը բազմատեսակ ժամանակակից զինատեսակներ կվաճառի Ադրբեջանին՝ այս կերպ փորձելով ճնշում բանեցնել Հայաստանի վրա։
Հայաստանն ու հայությունը, ակնհայտ, հարձակման են ենթարկվել ներսից և դրսից՝ ռազմական և գունավոր զինատեսակների բազմաթիվ միջոցներով և, ինչպես ցանկացած հարձակում, նպատակը թուլացումն ու զավթումն է, այլ ոչ Հայաստանի հզորացումը։


Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica