close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է

Աշխարհ

8 Օգոստոսի 2020, 14:31
 COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը յոթ օրվա ընթացքում ավելացել է 1,8 միլիոնով: Այս շաբաթվա ընթացքում վարակի տարածման աճը նվազել է մինչև 10,4%, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Ընդհանուր առմամբ, աշխարհում 19.1 միլիոն մարդու, կամ բնակչության 0.2% -ի մոտ արդեն իսկ հայտնաբերվել է COVID-19: Վարակի տարածման էպիկենտրոնները շարունակում են մնալ Ամերիկան և Ասիան, հատկապես ծանր իրավիճակ է  Լատինական Ամերիկայի նահանգներում, որոնք հինգերորդ տեղն են գրավում կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների տասնյակում:

Նշվում է նաև, որ դեպքերի աճը վերսկսվել է Արևմտյան և Հարավային Եվրոպաներում, որտեղ իշխանությունները ստիպված են կրկին սահմանափակումներ կիրառել։

Միևնույն ժամանակ, պայմանական մահացությունը (վերջնականը կարող է որոշվել համաճարակի ավարտից հետո) նվազել է մինչև 3,7%։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով աշխարհում մահացել է մոտ 715 հազար մարդ:

Միևնույն ժամանակ վերականգնվածների թիվը արագորեն աճում է. յոթ օրվա ընթացքում բուժվել է մոտ 1,4 միլիոն վարակված մարդ, ինչը շաբաթական ամենաբարձր ցուցանիշն է: Ընդհանուր առմամբ, 11,6 միլիոն մարդ՝ վարակվածների ավելի քան  60% -ը, արդեն իսկ հաղթահարել է հիվանդությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica