close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այցելեցինք ՀՀ-ում Լիբանանի դեսպանատուն և ձեռք բերեցինք պայմանավորվածություններ. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

7 Օգոստոսի 2020, 20:54
 Այցելեցինք ՀՀ-ում Լիբանանի դեսպանատուն և ձեռք բերեցինք պայմանավորվածություններ. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն իր պաշտոնական էջով տեղեկացրել է հետևյալը.

«Այսօր՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի անդամ ընկերուհի Շաղիկ Մարուխյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների հանձնախմբի անդամ ընկեր Սիմոն Գաֆալյանի հետ այցելեցինք Հայաստանում Լիբանանի Հանրապետության դեսպանատուն։ Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. Մայա տիկին Դաղերի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անունից մեր ցավակցություններն ու զորակցությունը հայտնեցիք եղբայրական Լիբանանին։

Տիկին Մայա Դեղերը ներկայացրեց պայթյունից հետո երկրում ստեղծված դրությունը, անհրաժեշտ քայելերը, որոնք պետք է իրականացվեն պայթյունի հետևանքները, տնտեսական ճգնաժամը և համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

Մեր կողմից փոխանցեցինք, որ ամենօրյա կապի մեջ ենք լիբանանյան կառույցի պատասխանատու մեր ընկերների հետ, որ կարողանանք հնարավորինս օգտակար դառնալ ստեղծված իրավիճակի հետևանքների հաղթահարման գործում։

Տիկին դեսպանի հետ ձեռք բերեցինք մշտական կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում միասնական ծրագրեր ձեռնարկելու պայմանավորվածություն»։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica