close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը հայրենիք ենք դարձնելու նաև մեզ նման ազգերի համար. Զարեհ Սինանյան

Հասարակություն

7 Օգոստոսի 2020, 20:33
 Հայաստանը հայրենիք ենք դարձնելու նաև մեզ նման ազգերի համար. Զարեհ Սինանյան

Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկման ժամանակ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նկատեց՝ պետք է տարբերել ժամանակավոր տարհանումը ընդհանուր հայրենադարձության օրակարգից.

«Մեկը կարճաժամկետ խնդիր է, մյուսը՝ ավելի երկարաժամկետ, ռազմավարական: Կա նաև երրորդ նուրբ կետը այստեղ, որ արժե մտածել, գիտեմ, որ հիմա պատրաստ չենք այդ ուղղությամբ, բայց նաև, գիտեք, որ աղետի գոտիից հետո հումանիտար գործողություններին ընդհանրապես հետևում է նաև տարբեր երկրների միգրացիոն ծրագրերի իրականացումը, այս պարագայում նման աղետից դուրս գալու փափագ ունեցող մարդկանց ընդունելու խնդիրը, միջազգային պրակտիկան նկատի ունենալով՝ միայն հայերին կարող է չվերաբերել:

Բազմաշերտ է խնդիրը. կա ժամանակավոր տարհանումի խնդիր, կա ընդհանրապես հայրենադարձություն, և կա նաև՝ միջագզային պրակտիկան և տարածաշրջանին մեր առնչվածությունը նկատի ունենալով: Պետք է նկատել՝ նրանք, ովքեր մոտիկից են հետևել, շատ լիբանանցիներ, որոնք հայության հետ կապ չունեն, իրենց ծագումնաբանության մեջ հայ արմատներ են փնտրում՝ այսօր Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, և նման մարդկանց ներհոսքի հեռանկարային խնդիրը կարող է երևալ»:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, շարունակելով միտքը՝ նշեց. «Սկզբունքայնորեն համաձայն եմ, որ մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, մենք բոլորս, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլ նաև Հայաստանը դարձնելու հայրենիք մեզ նման ազգերի համար՝ խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների, այն ազգերի, որոնք ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում Հայաստանին և կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում, որովհետև նման ձևերով՝ խելացի, մտածված, քաղաքակիրթ ձևերով, մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել, և դրանից պետք չի ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա արդեն հաջողություն կլինի. Պատկերացրեք՝ մենք Հայաստանը դարձնում ենք մի երկիր, որը գրավիչ է նաև ոչ հայերին»:

Հունվարի 27-ի աստղագուշակ
27 Հունվարի 2021, 09:53 Հունվարի 27-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica