close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան չի ընդունում Եգիպտոսի և Հունաստանի միջև «ծովային գործարքը». Թուրքիայի ԱԳՆ

Աշխարհ

7 Օգոստոսի 2020, 16:34
 Անկարան չի ընդունում Եգիպտոսի և Հունաստանի միջև «ծովային գործարքը». Թուրքիայի ԱԳՆ

Հունաստանը և Եգիպտոսը խախտել են Թուրքիայի և Լիբիայի մայրցամաքային շելֆերի նկատմամբ իրավունքները՝ ստորագրելով համաձայնագիր ծովային սահմանների սահմանազատման և Արևելյան Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտիների  ստեղծման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

«Համաձայնագրի տեքստն ու քարտեզը դեռ չեն հրապարակվել, բայց նշված կոորդինատների համաձայն, ակնհայտ է, որ գործարքը խախտում է ոչ միայն Թուրքիայի, այլև Լիբիայի մայրցամաքային շելֆերի նկատմամբ իրավունքները», - ասել է Չավուշօղլուն:

«Հետևաբար, այն պայմանագիրը, որը խախտում է մեր մայրցամաքային շելֆերը, որի մասին մենք զեկուցել ենք ՄԱԿ-ին, անվավեր է, և պատճառը, որ մենք հասել ենք այդ կետին, այն է, որ Հունաստանը և Կիպրոսի հունական կառավարությունը փորձում են պայմանագրեր կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ անտեսելով Թուրքիային», - հավելել է թուրք դիվանագետը:

Չավուշօղլուն ասել է, որ Անկարան «կշարունակի ցույց տալ նրանց և ողջ աշխարհին, որ այդ պայմանագիրը անվավեր է ինչպես «բանակցությունների սեղանին», այնպես էլ «գետնի վրա»:

Հինգշաբթի օրը Եգիպտոսը հայտարարել էր, որ Հունաստանի հետ երկկողմանի համաձայնագիր է կնքվել՝ Արևելյան Միջերկրական ծովում երկու երկրների միջև ծովային իրավասությունը սահմանազատելու վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica