close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները

Քաղաքական

7 Օգոստոսի 2020, 15:23
 Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները և ժամկետները, ինչպես նաև նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:

ՍԶ հրամանատար, գնդապետ Վ.Սարգսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը,  որ  անհրաժեշտ է ոչ միայն շտկել թերությունները, այլև կատարել համապատասխան հետևություններ, անընդհատ զարգանալ և կատարելագործվել:  Ղեկավար օղակի սպաներին տրվել են ցուցումներ՝ ամենօրյա, ամենամսյա և տարեկան գործունեության ճիշտ պլանավորման, հետևողականորեն կատարման ու վերահսկման վերաբերյալ: 

ՍԶ հրամանատարը նշել է նաև, որ խնդիրների հաջողված լուծմանը կարելի է հասնել միայն սահմանապահ զորքերի ողջ ներուժի օգտագործման և ամենօրյա հետևողական աշխատանքի միջոցով` անհրաժեշտության դեպքում, զարգացումներին համահունչ, ճշգրտելով անելիքները:

Ամփոփելով  խորհրդակցությունը` արձանագրվել է, որ համեմատելով նախորդ տարիների արդյունքների հետ, սահմանապահ զորքերի ծառայության բոլոր ոլորտներում  առկա է դրական տեղաշարժ և  ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ունակ են  լիարժեք ու ժամանակին կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica