close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատներ

Քաղաքական

6 Օգոստոսի 2020, 22:26
 Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատներ

Գեղամ Պետրոսյանը գրում է.

«Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները։

Սույն անձերը թուրքերի հետ համատեղ հրատարակել են դպրոցում պատմության դասավանդման վերաբերյալ ուղեցույցներ, որտեղ Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա և Կովկաս, ինչպես՝ թուրքերը։

Քննադատել ու մեղադրել են հայ դպրոցական դասագրքերի հեղինակներին, որ պատմական Հայաստանի վրա գրել են` Հայաստան, այլ ոչ թե Թուրքիա և Իրան։

Մեղադրել են, որ 2016 թ.-ի ապրիլյան մեր հաղթանակը ներկայացրել ենք պատմության դասագրքերում և վրդովվել, թե ինչի ենք ադրբեջանցիներին մեզ թշնամի համարում։

Բողոքում են թե, ինչո՞ւ է մեր պատմության դասագրքերում թուրքը ներկայացվում թշնամու կերպարով։

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության , մեր ազգային արժեքների, Եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական ու Ապրիլյան պատերազմի հերոսների հանդեպ։

Այսօրվա իշխանությունը, այսօրվա վարչապետի գլխավորությամբ պետք է քաղաքական գնահատական տա այս ամենին, քանի որ նրա անմիջական հովանավորությամբ ու նախաձեռնությամբ են այս ազգադավ, անհայրենիք դավաճանները հայտնվել խորհրդարանում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica