close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուցե վերցնեք բարձրախոսները ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք. Ռ. Մելիքյան

Քաղաքական

6 Օգոստոսի 2020, 22:13
 Գուցե վերցնեք բարձրախոսները ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք. Ռ. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Ամեն օր բազմաթիվ քաղաքացիներն են ենթարկվում վարչական ձերբակալման՝ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար» կախարդական բանաձևով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Թարգմանաբար դա նշանակում է՝ քաղաքական իշխանության դեմ բողոքելու համար։ Մոտենում են և բարձախոսով կամ «կենդանի կատարմամբ» ներկայացնում են «օրինական պահանջը»՝ դադարեցնել բողոքել, ու էական չէ՝ մենա՞կ ես, թե խմբով եք։ Հետո պարտադիր հարցնում են՝ «Դուք հրաժարվու՞մ եք կատարել ոստիկանության օրինական պահանջը»։ Եթե չես դադարեցնում բողոքը, ձերբակալում են ու տանում բաժին։

Հարգելի ոստիկանություն, գուցե վերցնեք բարձրախոսները ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք-երբեք չբողոքելու օգոստափառ իշխանություններից ու հրաժարվողներին էլ ձերբակալե՞ք։ Ճի՛շտ ձևակերպեք ձեր «օրինական պահանջը»՝ ձեզ տրված ապօրինի հրահանգներին համապատասխան»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica