close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱՏՄ-ն սկսել է տարեկան ստուգումները դեղերի ոլորտում գործող տասնյակ տնտեսավարողների մոտ

Առողջապահություն

6 Օգոստոսի 2020, 18:34
 ԱԱՏՄ-ն սկսել է տարեկան ստուգումները դեղերի ոլորտում գործող տասնյակ տնտեսավարողների մոտ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները սկսվել են, մասնավորապես, դեղերի ոլորտում գործող տասնյակ տնտեսավարողների մոտ։ Այս մասին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված խորհրդակցական խմբի աշխատանքային առաջին նիստի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահականն և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Ստուգումների տարեկան ծրագրում առավել ռիսկային գնահատված տնտեսավարողների թվում մեծաթիվ են դեղերի ոլորտում գործողները։

Ծրագրի իրականացումը սահուն և կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու նպատակադրմամբ՝ դրա մեկնարկից առաջ հանգամանորեն մշակվել և կառավարության կողմից հաստատվել են տնտեսավարողների ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ստուգումների ստուգաթերթերը։

Ստուգաթերթերում հստակ սահմանված են այն հարցերն ու չափորոշիչները, որոնց հիմքով և պետք է ստուգումն իրականացվի։

«Չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել։ Ավելին, վերահսկողական գործիքներն են ուժեղացվում։ Անօրինական դեղերի հայտնաբերման օպերատիվ հնարավորությունը ևս նպատակ ունենք մեծացնել։ Վերահսկողական գործիքներից մեկն էլ Tax stump համակարգն է, որի ներդրումն ընթացքի մեջ է»,- ընդգծել է Ավագյանը։

Տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը որոշակիորեն հետաձգվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։

Աստղագուշակ. հունվարի 21
21 Հունվարի 2021, 08:08 Աստղագուշակ. հունվարի 21
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica