Թուրքիան կարող է դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից. Milliyet
Տարածաշրջան

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) քննարկում է Անկարայի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի կոնվենցիայից (Ստամբուլի կոնվենցիա) դուրս գալու հնարավորությունը. այս մասին հայտնում է Milliyet- ը:
Պարբերականի տեղեկություններով ՝ օգոստոսի 5-ին կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում էր հանդիպում կազմակերպել կուսակցության անդամների հետ՝ լսելու նրանց դիրքորոշումը այս հարցում, սակայն հանդիպումը հետաձգվել է մինչև օգոստոսի 13-ը:
Իր հերթին, «Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում է, որ «կուսակցությունների աննշան մեծամասնությունը» կողմ է Անկարայի՝ կոնվենցիայից դուրս գալուն:
Մի շարք երկրներում կոնվենցիայի մերժման պատճառը սեռի որոշման նկատմամբ հայտարարված ոչ կենսաբանական մոտեցումն է, որը համարվում է «երրորդ սեռի» հայեցակարգի և նույնասեռ ամուսնությունների օրինականացման հիմք: