close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները շարժական հոսպիտալ են բացել Բեյրութում

Տարածաշրջան

6 Օգոստոսի 2020, 14:47
 ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները շարժական հոսպիտալ են բացել Բեյրութում

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալ են բացել Բեյրութում: Այդ մասին գոստոսի 6-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը Բեյրութ կուղարկի հինգ ինքնաթիռ՝ աերոմոբիլային հոսպիտալով, բժիշկներով, «Ցենտրոսպաս» աԷրոմոբիլային ջոկատի փրկարարներով եւ Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայով՝ COVID-19-ի հայտնաբերման համար:

«Ավարտվում է բուժսարքավորման տեղակայումը շարժական հոսպիտալում»,-ասել է գործակալության զրուցակիցը: «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալը հանդերձված է վերականգնողական, վիրահատական, խորհրդատվական եւ ախտորոշման բլոկներով, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտության, ռենտգեն եւ էլեկտրասրտագրության բլոկներով:

Բացի այդ, այն ունի արյան լաբորատորիա: Հոսպիտալը նախատեսված է 50 տեղի համար եւ կարող է ինքնավար ռեժիմով գործել 14 օր: Նաեւ նրանում կարող է բացվել ինտենսիվ թերապիայի բլոկ՝ վեցից տասը մահճակալի համար: Աերոմոբիլային հոսպիտալի բժիշկները սարքավորման եւ տեխնիկական անձնակազմի վայէջքից արդեն 30-40 րոպե հետո կարող են ձեռնամուխ լինել տուժածներին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուն: Հոսպիտալի լիամասշտաբ գործունեությունը կարող է ծավալվել 50-60 րոպե անց:

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica