close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ծածկագիրն իր սաներին․ Հայկազուն Ալվրցյան

Հասարակություն

6 Օգոստոսի 2020, 13:35
 Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ծածկագիրն իր սաներին․ Հայկազուն Ալվրցյան

Հայոց պատմության դասագրքի չափորոշիչների շուրջ ծավալված բանավեճի առիթով Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը վերնագրված է «Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ոչ վայել փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդին»։

Վերնագիրը կարդալիս անակնկալի եկա. մի՞թե սա հնարավոր բան է։ Բայց գրվածքը կարդալուց հետո համոզվեցի, որ հրաշքներ չեն լինում, այն էլ՝ Լ. Տեր-Պետրոսյանի դեպքում։

Տեսնենք, թե ինչի մասին է խոսքը։ Հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա։

ԱՌԱՋԻՆ՝ տպավորություն է ստեղծվում, թե նա խիստ մտահոգված է հայոց պատմության աղավաղումներով ու նենգափոխումներով.«Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»։

ԵՐԿՐՈՐԴԸ հայկական պետականության, բնականաբար՝ նաև հայոց պատմության հիմնահարցն է, որի վերաբերյալ նրա նրա համոզմունքն այն է, որ հայ ժողովուրդը «պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ և այսօր էլ պետություն ունի»։

Առաջին հարցի առիթով պետք է ասել հետևյալը. Լ. Տեր-Պետրոսյանը, զգալով որ իր սաները այս բանավեճում կարող են պարտվել և կպարտվեն, նրանց վերցնում է պաշտպանության տակ՝ հայ պատմաբաններին համարելով «գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտության» կողմնակիցներ։

Պետք է ասել, որ գիտականության տեսակետից պարզ չէ, թե ինչ է նշանակում «հայդատական» պատմագիտություն, բայց մի բան պարզ է՝ Արցախի ազատագրված շրջանները վերադարձնելու և Արցախը ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու, Թուրքիային տարածքային կամ այլ պահանջներ չներկայացնելու քաղաքականության կողմնակիցը չի կարողանում թաքցնել բնածին հակահայդատականությունը, որով խրախուսում է իր սաներին՝ առնվազն 1890-1921 թթ․ շրջանի ազգային-պետական գործիչների և 1919-1921թթ. ՀՀ պատմության և Արցախի վերջին 30 տարվա պատմության նենգափոխման համառ, բայց ապարդյուն ջանքերի գործադրման մեջ։

Երկրորդ հարցում նույնպես Լ. Տեր-Պետրոսյանը չի թաքցնում հայոց պատմության նենգափոխման մեջ իր համակրանքը հավատարիմ սաների նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ, պաշտպանելով հայ ժողովրդի՝«ավելի քան 2500 տարի» առաջ պետություն ունենալու տեսակետը, նա բացահայտում է «խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտության» պաշտպան ու հետևորդ լինելու իրողությունը, քանզի սա խորհրդային պատմագրության պաշտոնական տեսակետն էր։ Ավելին՝ 2500 տարուց առաջ գոյություն ունեցող պետությունը կոչելով Ուրարտու, խորհրդային պատմագրությունը այսպես կոչված ուրարտացիների ժառանգորդներ էր համարում, հայերից բացի, նաև ադրբեջանցիներին և վրացիներին։ Այդ իսկ պատճառով նա հիշատակում է պատմաբաններ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի և Գագիկ Սարգսյանի անունները, ովքեր պաշտպանում էին հայերի՝ 2500 ամյա պետություն ունենալու տեսակետը և ընդունում, որ Ուրարտու կոչվածը հայկական պետություն չէ։ Ճիշտ է, Ադոնցը տեսակետը մի քանի հարյուր տարվա կտրվածքով տարբերվում էր, և Ուրարտուի մասին էլ մի-փոքր այլ կարծիքի էր, բայց խորրդային շրջանում այդ մասին գրեթե ոչ ոք չգիտեր։

Այնինչ հայ պատմիչներն ու մինչխորհրդային պատմաբանները՝ Խորենացուց մինչև Միքայել Չամչյան, բոլորովին այլ կարծիքի էին։ Նրանք համոզված էին, որ հայոց պետականության պատմությունն սկիզբ է առնում Հայկ Նահապետի հիմնադրած պետականությունից՝ Հայկազունյաց գահակալությամբ։ Անկախության շրջանում հայ պատմաբաններից շատերի կողմից պաշտպանվող այս տեսակետն է, որ հանգիստ չի տալիս հայ ժողովրդի պատմության կեղծարարներին, ովքեր արդեն մի քանի տասնամյակ է՝ շրջանառության մեջ են դրել պատմության շրջաբաժանման՝ Եվրոմիության կողմից հորինված և խրախուսվող այն տեսությունը, որ այսօր մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդները, բնականաբար՝ նաև նրանց պետություններն ունեն առավելագույնը 2500-2600 տարվա պատմություն։ Այսինքն՝ այսպես կոչված Ուրարտուից առաջ գոյություն չեն ունեցել, ըստ որի հավասրության նշան է դրվում պարսիկների, հայերի, վրացիների, Կովկասի թաթարների (ադրբենջանցիներ) և իրենց ծագումը նույնպես Ուրարտուից բխեցնող օղուզ-թուրքերի միջև։

Ակնհայտ է, որ այսօր մենք գործ ունենք եվրոպական շինծու հանդուրժողականության, ազգային ինքնությունների ոչնչացման և համահարթեցման կործանարար սկզբունքների հենքի վրա ստեղծվող կրթական ծրագրերով և դասագրքերով մեր դպրոցները քանդելու դավադիր ծրագրի հետ։
Վերջում ավելացնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը, պատմական կեղծարարությունը աններելի համարելով, մտահոգություն է հայտնում, որ այս ընթացքով «մենք հավասարվում ենք Ադրբեջանի և Թուրքիայի պատմագիտությանը»։

Հարց ՀՀ առաջին նախագահին. Հայոց պատմությունից ջնջելով 2000-ամյա հսկայական մի ժամանակահատված, պաշտպանելով 1890-1921 թթ. և Արցախի վերջին 30 տարվա պատմության տրամաբանությունը, փաստերն ու իրադարձությունները, Ձեր հովանավորյալները, ովքեր, ինչպես տեսանք, պաշտպանում են Ձեր տեսակետները, արդյոք Ձեզ հետ միասին մեր պատմագիտությունը չե՞ն հավասարեցնում «Ադրբեջանի և Թուրքիայի պատմագիտությանը»։

ՀԳ։ Լ.Տեր-Պետրոսյանի այս կարճ գրությունը փայլուն օրինակ է, թե ինչպես կարելի ասել մեկ բան՝ նկատի ունենալով բոլորովին հակառակ բան. նա վստահ է, որ յուրայինները կհասկանան և ճիշտ կգործեն։

Սակայն հայտնի ճշմարտություն է, որ սատանան միշտ երևում է այլ կերպարանքով, հաճախ՝ հրեշտակի, բայց ճանաչվում է գործերով։



Հայկազուն Ալվրցյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica