Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
Հասարակություն

Հայաստանում օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 233 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 39819 դեպք:
Փաստացի այս պահին բուժվում է 7738 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 171600, Մեկ օրում թեստավորվել է 1588 մարդ։
Վերջին տվյալներով ապաքինվել է - 31556 անձ` վերջին մեկ օրում 706 անձ:
Ընդհանուր առմամբ, 772 պացիենտ մահացել է (ավելացել է 2-ով), սակայն 228 անձի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1000-ի։