close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Կարաբեկյանը և Վահրամ Դումանյանը երկար հանդիպում են ունեցել Սարյանի գարեջրատանը

Քաղաքական

5 Օգոստոսի 2020, 21:23
 Սամվել Կարաբեկյանը և Վահրամ Դումանյանը երկար հանդիպում են ունեցել Սարյանի գարեջրատանը

Երեկ ԿԳՄՍ-ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել, թե ինչպես են դիմագրավելու հանրակրթական չափորոշիչների դեմ բարձրացված աղմուկին։ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը պնդել է, որ չի կարելի ոչ մի զիջում թույլ տալ, քանի որ դա միայն կոգևորի հայագետներին։ Ընդհակառակը, ըստ խորհրդականի, ԿԳՄՍ-ն պետք է լռեցնի բոլորին։ Այս մասին գրում է hraparak.am-ը: 

Կարաբեկյանը որպես խնդրի լուծման առաջին քայլ է համարել իր ընկերոջը՝ Վահրամ Դումանյանին ԵՊՀ ռեկտոր դարձնելը, քանի որ վերջինս խոստացել է ընտրվելուց հետո որոշ ժամանակահատվածում ԵՊՀ-ից հեռացնել համալսարանական գլխավոր հայագետներին՝ Արծրուն Ավագյանին, Սամվել Մուրադյանին, Յուրա Ավետիսյանին, Սեյրան Գրիգորյանին, Էդիկ Մինասյանին և Արտակ Մովսիսյանին։

Սամվել Կարաբեկյանը վստահություն է հայտնել, որ նման քայլից հետո Աշոտ Մելքոնյանն ու այլ հայագետներ կվախենան, ինչպես որ այս պահին զգուշանում են Գրականության և Լեզվի ինստիտուտները։ Ի դեպ, կիրակի օրը Սամվել Կարաբեկյանն ու Վահրամ Դումանյանը երկար հանդիպում են ունեցել Սարյանի գարեջրատանը։

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica