close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներկա պահին ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 68 քաղաքացի. Արսեն Թորոսյան

Առողջապահություն

5 Օգոստոսի 2020, 20:35
 Ներկա պահին ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 68 քաղաքացի. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ բոլորի ջանքերն արդյունք են տալիս, և Հայաստանում առկա է կայունացման գնացող համաճարակային իրավիճակ: Այդ մասին Թորոսյանը նշեց պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Մենք իրական շանս ունենք, եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան նվազեցնելու դեպքերի թիվը, որ կորոնավիրուսն այլևս հանրային առողջապահական խնդիր չլինի», -  ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ներկայումս ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 68 քաղաքացի, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի: Նախարարը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ՝ ամենավատ օրերին, ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը հասել էր 650-ի, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված էր 50 քաղաքացի:

«Սա կարևոր է նրանով, որ արձանագրվում է մահացության նվազող ցուցանիշ, որը մեր միջոցառումների հիմնական նպատակն էր: Մենք միշտ շեշտում էինք, որ արձանագրված ցանկացած 100 դեպքի պարագայում, անկախ նրանից, թե որքան լավ կբուժենք, ինչքան շուտ կհայտնաբերենք, նշանակելու էր երկու մահ: Բնականաբար ցածր թվերը նշանակելու էին փոքր թվով մահեր: Հույս ունենք, այդ թիվը մի օր հասնելու է զրոյի»,-ընդգծեց նախարարը:

Ներկայումս կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող 20 բուժհաստատությունների թիվը հասցվել է 15-ի: Եվս 2-ը մոտ օրերին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1848 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 170 012 թեստավորում: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 770 դեպք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica