close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամուլսարում ցուցարարները փակեցին Ջերմուկ տանող ճանապարհը. ոստիկանապետը ժամանակ տվեց՝ ճանապարհն ազատելու համար

Հասարակություն

5 Օգոստոսի 2020, 19:28
 Ամուլսարում ցուցարարները փակեցին Ջերմուկ տանող ճանապարհը. ոստիկանապետը ժամանակ տվեց՝ ճանապարհն ազատելու համար

Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ Ամուլսարի պահապանները եւ մեծ թվով քաղաքացիներ փակեցին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։

Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ պահանջը նույնն է. կարճաժամկետ կերպով պահանջում են 30 մետր հեռացնել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից տեղադրված վագոն-տնակները։

Այս պահին ակցիայի վայրում ներկա է մարզի ոստիկանապետը։

Ակցիայի վայրում են նաեւ մեծ թվով ոստիկանական ուժեր։

Այս պահին բանակցություններ են ընթանում ավտոճանապարհը ազատելու համար։

Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ակցիայի մասնակիցներին ժամանակ տվեց՝ ավտոճանապարհը ազատելու համար։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։

Նույն քրեական գործի շրջանակներում ավելի ուշ նշանակվեց նաեւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննություն, որի իրականացումը հանձնարարվեց «ԷԼԱՐԴ» ընկերությանը։

Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների եւ բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica