close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարետատունը մշակել է հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ. Տիգրան Ավինյան

Հասարակություն

5 Օգոստոսի 2020, 19:12
 Պարետատունը մշակել է հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ. Տիգրան Ավինյան

Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա՝ հաշվի առնելով ևս մեկ ամսով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: 

«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ պարետատան օգոստոսի 5-ի նիստում տեղի է ունեցել առաջին քննարկումը:

«Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,- ասաց Տիգրան Ավինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica