close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս լավատեսության ֆոնին շատ ավելի խստորեն պետք է դնենք խնդիրը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները․ Ն. Փաշինյան

Առողջապահություն

5 Օգոստոսի 2020, 18:52
 Այս լավատեսության ֆոնին շատ ավելի խստորեն պետք է դնենք խնդիրը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները․ Ն. Փաշինյան

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում բարեբախտաբար շարունակում է բարելավվել եւ օգոստոսի 4-ին, հունիսի 4-ից հետո առաջին անգամ, բուժվող քաղաքացիների թիվը պակաս է 8 հազարից, եւ մենք, ըստ էության, եւ մենք բոլոր ցուցանիշներով մոտեցել ենք մայիսի վերջին-հունիսի սկզբին արձանագրված թվերի մակարդակին, բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ՀՀ քաղաքացիները, մեր սիրելի հայրենակիցները այս թվերն ընկալում են որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ, նույնիսկ այնպիսի վիճակ է, որ շատերին թվում է, թե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաղթահարված է, մինչդեռ դա ամենեւին այդպես չէ։ Նախորդ օրն ունեցել ենք 288 նոր դեպք, սա հուլիսի դեպքերի համեմատ քիչ է, բայց սա դեռ հսկայական թիվ է, եւ ՀՀ-ում համաճարակային վիճակը շարունակում է մնալ բարդ, եւ եթե մեր արձագանքն այս իրավիճակին չլինի պատշաճ, առավել մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը  հետ գլորել հուլիսի առաջին շաբաթը, որն, ինչպես հայտնի է, մեր համաճարակային իրավիճակի պիկն էր եւ գագաթնակետը։ Մենք գտնվում ենք այն նույն վտանգներին դեմ հանդիման, ինչը որ գտնվում էինք մայիսի կեսերին, երբ  կարծում էինք, թե համաճարակի դեմ ապակենտրոն պայքար կսկսվի, բայց այդ պայքարն այնքան էլ արդյունավետ չստացվեց։ Ուզում եմ արձանագրել, որ համաճարակի դեմ պայքարը կառավարության եւ բնակչության համագործակցությամբ կարող  է լինել առավելագույնս արդյունավետ, այս պարագայում կառավարությունը պետք է հստակ ձեւակերպի ուղերձները, թե ինչ է պետք անել համաճարակի տարածումը կանխելու համար, մարդիկ էլ պետք է արձագանքեն այդ կոչերին։ Մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը եւ այս լավատեսության ֆոնին շատ ավելի խստորեն պետք է դնենք խնդիրը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները եւ այդ պայքարում անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը փակ եւ բաց տարածքներում։ Իհարկե, բացի կոչերից նաեւ վարչական մեթոդներ են կիրառվելու, եւ ոստիկանությունը շարունակելու է հետեւել, որ քաղաքացիները պատշաճ ձեւով պահպանեն կանոնները, որովհետեւ, սիրելի քաղաքացիներ, մենք իրապես ստացել ենք շանս, ստացել ենք հնարավորություն՝ հաղթահարել այս իրավիճակը, ինչը կախված է մեզնից ու ձեզանից յուրաքանչյուրից։ Եվ ես հույս ունեմ, որ մենք նախանձախնդիր կգտնվենք այս իրավիճակում եւ կկարողանանք իրար աջակցել, որպեսզի այս իրավիճակը օր առաջ, րոպե առաջ հաղթահարվի», ասել է Նիկոլ Փաշինյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica