close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանում հայկական կառույցները գնահատում են պայթյունի վնասների չափը

Հասարակություն

5 Օգոստոսի 2020, 17:54
 Լիբանանում հայկական կառույցները գնահատում են պայթյունի վնասների չափը

Լիբանանում հայկական կառույցները համակարգված աշխատում են օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կրած վնասների չափը հստակեցնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բեյրութում առկա վիճակից:

«Մեր գրասենյակը մեծ վնասներ է կրել՝ գույք, պատուհաններ, դռներ: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ եթե այդ ժամանակ գրասենյակում մարդ լիներ, վստահաբար զոհ կունենայինք: Կորոնավիրուսով պայմանավորված՝ գրասենյակային աշխատանքը սահմանափակ է, և այդ ժամին այնտեղ մարդ չենք ունեցել: Բարեբախատաբար, միայն նյութական վնաս ենք կրել»,-ասաց Վերա Յակուբյանը:

Հայ համայնքում կրած վնասների հետ կապված, Վերա Յակուբանը նշեց, որ այսօր տեղական բոլոր կառույցները լծված են այդ գործին: Այժմ հստակեցվում է կրած վնասի չափը, որ հասականալի լինի օժանդակության հնարավորությունները: Մինչ վերջնական հստակեցումը, Վերա Յակուբյանը նշեց, որ այսօր էլ անզեն աչքով երևում է, որ հայ համայնքը նյութական մեծ վնաս է կրել: Բավական տուժել են այն մարդիկ, որոնց տները, կառույցները, խանութները, գրասենյակները մոտ էին նավահանգստին: Վերա Յակուբյանի խոսքով՝ կան ընտանիքներ, որոնց տները ավերվել են: «Ծանր է վիճակը, տնտեսական տագնապ կա: Դժբախտաբար, մեծ կարիքների անհրաժեշտություն ունի Լիբանանի հայ համայնքը»,-հավելեց Վերա Յակուբյանը:

Նա տեղեկացրեց, որ Բեյրութում՝ պայթյունի շրջանում, գրեթե ամեն ինչ ոչնչացված է: Բավական մեծ վնասներ կան՝ բնակելի տների, խանութների, տարբեր կառույցների հատվածում: Վերա Յակուբյանի խոսքով, նյութական վնասի չափը շատ-շատ մեծ է:

«Բեյրութում մինչ պայթյունն էլ գազի, նավթի, էլեկտրականության հետ կապված դժվարություններ կային: Երկիրը տնտեսական տագնապ է ապրում: Այս պայթյունը դժբախտաբար ավելի բարդացրեց երկրում եղած իրավիճակը, և դա ամեն իմաստով՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական: Այն նավահանգիստը, որտեղ տեղի ունեցավ պայթյունը, կարևոր տնտեսական օղակ է Լիբանանի տնտեսության համար: Լիբանանն, իհարկե, մեկ նավահանգիստ չունի, այլընտրանքներ կարելի է փնտրել, բայց այս մեկը գլխավորն էր: Այս ամենն ավելի բարդացրեց իրավիճակը, տնտեսական առումով շատ մեծ հարված էր»,-ասաց Վերա Յակուբյանը:

Աննա Գզիրյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica