close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+28°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցները Սիրիայի դեմ․ NYT

Աշխարհ

5 Օգոստոսի 2020, 15:31
 ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցները Սիրիայի դեմ․ NYT

Վաշինգտոնը մտադիր է խստացնել պատժամիջոցները Սիրիայի դեմ՝ երկրում իշխանությունը փոխելու համար, բայց շատ փորձագետներ կասկածում են այդ մոտեցման արդյունավետության վրա: Այս մասին ասված է երեքշաբթի օրը The New York Times- ում հրապարակված հոդվածում:

Ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները վճռական են տրամադրած նոր սահմանափակումներ մտցնելուն՝ հիմք ընդունելով ամերիկյան «Կեսար» օրենքը: Այն ընդգրկվել է 2020 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեում և Վաշինգտոնի վարչակազմին իրավունք է տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել Դամասկոսին ուղղակի և անուղղակի օգնություն ցուցաբերող կազմակերպությունների և անհատների, ինչպես նաև երկրում գործող տարբեր զինված խմբավորումների նկատմամբ:

Հոդվածում մեջբերվում են ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալ Ջոել Ռայբուռնի խոսքերը: Նա նշել է, որ պատժամիջոցները «չեն ավարտվի» այնքան ժամանակ, մինչև «սիրիական վարչակարգը և նրա դաշնակիցները չհամաձայնվեն» երկրում կառավարությունը փոխելու վերաբերյալ:

Ինչպես նշում է թերթը, շատ փորձագետներ կասկածներ են հայտնում, որ նման մոտեցումը թույլ կտա Միացյալ Նահանգներին հասնել ցանկալի նպատակների դիվանագիտական ոլորտում: «Պատժամիջոցները միայնակ չեն կարող լուծել խնդիրը», - մեջբերվում է ԱՄՆ Գանձապետարանի արտաքին հաշիվների վերահսկման գրասենյակի նախկին տնօրեն Ջոն Սմիթը: «Դժվար է հասկանալ, թե ինչ է անում ԱՄՆ կառավարությունը Սիրիայում, բացի սիրիական ռեժիմի մի խումբ պաշտոնյաներին այն ցուցակում ներառելուց, որը նրանց չի հետաքրքրում», - ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica