close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ և Ռաֆայել Հովհաննիսյանին բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին. Վահագն Վարագյան

Քաղաքական

4 Օգոստոսի 2020, 18:38
 Ինձ և Ռաֆայել Հովհաննիսյանին բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին. Վահագն Վարագյան

«Ինձ և Ռաֆայել Հովհաննիսյանին բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ գրել է. «Ամուլսարում՝ բազմաթիվ ձերբակալված ջերմուկցիներ։ Շատ կոշտ ձևով։ Նոր ուղիղ եթերով նկատեցի, որ ձերբակալեցին նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում -ի ղեկավար Վահագն Վարագյանին։

Ի դեպ, Վարագյանին ձերբակալողներից մեկը համազգեստով չէր։
 
Հ.Գ. Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի ՀՀ քաղաքացուն»։
 
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:
 
Մանրամասները՝ տեսանյութում.
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica