close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը

Քաղաքական

4 Օգոստոսի 2020, 18:07
 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը: Այս մասին հայտնում են իրենց ֆեյսբուքյան էջում:

«Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը։ Քննարկվել են հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղություններն ու ծրագրերը։ Ներկայացվել են Հայաստանի տնտեսական ցուցանիշները, որի զարգացման միտումներն օրեցօր դառնում են ավելի մտահոգիչ։

Կառավարության որդեգրած՝ դիտորդի, իրադարձությունների հետևից գնալու քաղաքականությունը և թույլ տրված կոպտագույն սխալները առաջացրել են լուրջ համակարգային տնտեսական խնդիրներ, օտարերկրյա ներդրումերի բացակայություն։ Բիզնեսի ամբողջական ճյուղեր կանգնած են սնանկացման եզրին։

Այս միտումների շարունակման դեպքում արձանագրվելու է գործազրկության նկատելի աճ։ Համավարակով պայմանավորված էական խնդիրների առաջ են կանգնելու արտագնա աշխատանքի մեկնող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ, ինչը լրացուցիչ լարվածության էական գործոն է դառնալու։ Կառավարության դանդաղկոտության, տեղ-տեղ՝ բացարձակ անգործության պատճառով մենք կորցնում ենք շատ թանկ ժամանակահատված և, ըստ էության, անպատրաստ ենք լրջագույն մարտահրավերների առջև։

Հայաստանին պետք է ակտիվ, գրագետ, նախաձեռնողական տնտեսական քաղաքականություն։ Մենք վարանելու և անտարբեր մնալու իրավունք չունենք։

Վստահ լինելով, որ գրագետ լուծումներով հնարավոր է շտկել վիճակը, մեղմել սոցիալական լարվածությունը, «Հայրենիք» զարգացման հիմնադրամը պատրաստվում է դիմել Հայաստանի առաջատար տնտեսագետներին, կառավարման փորձ ունեցող մի շարք գործիչների՝ հակաճգնաժամային առաջարկներ, տնտեսական քայլերի մշակումներ անելու առաջարկով։

Վստահ ենք, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում կա բավարար մասնագիտական և կառավարչական ներուժ»,-նշված է հայտարարությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica